ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.10.2016 | 00:05

Փրկի՛ր ինձ,
Տե՛ր, մարդկային գովեստից,
փառքից ու մեծարանքից,
քանզի ինձ՝ խավարիս, լույս
կարծելով՝ բարին են համբավում.
եղկելիիս՝ երանելի և
ողորմելիիս՝ առաքինի են
հռչակում, այնինչ ողբալի եմ ես
ու լի անթիվ մեղքերով:
Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ
գովեստների ու երանիների կոչերից,
քանզի չգիտեն մեղքերս և չեն
ճանաչում խաբեությունս.
ինձ սուրբ եմ ցույց տալիս,
սակայն լի եմ աղտեղությամբ,
կերպարանվում եմ առաքինությամբ,
բայց ապրում եմ անառակությամբ,
փայլում եմ երկյուղածությամբ,
բայց՝ ընթանում մարդահաճությամբ,
ճանաչում եմ ճշմարտությունը
և սուտ եմ խոսում, գիտեմ
արդարությունը
և անօրենություն եմ գործում:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ